Յունիստրիմ փոխանցումները կարելի է ստանալ եւ ուղարկել UNIMobile հավելվածում

08.04.2022 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Յունիստրիմ #UNIMobile
Յունիբանկի UNIMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Յունիստրիմ դրամական փոխանցումներն են: Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել եւ ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝  առանց բանկ այցելելու:

«Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին եւ նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը եւ հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:

Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը եւ հաշվեհամարը: Եթե փոխանցման արժույթը տարբերվում է ընտրված հաշվի արժույթից, ապա միջոցները փոխարկվում են ներկա պահին Յունիբանկում գործող փոխարժեքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից եւ անցնել օնլայն գրանցում: UNIMobile հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։
Դիտում՝ 14346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW