«Մեծ յոթնյակի» (G7) երկրները կշարունակեն միջոցներ կիրառել ռուսաստանյան բանկերին համաշխարհային ֆինանսական համակարգից անջատելու համար՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ՌԴ-ի շարունակվող ռազմական գործողության հետ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» ղեկավարների՝ այսօր տարածած հայտարարության մեջ։«Մենք շարունակելու ենք ռուսաստանյան բանկերի անջատումը համաշխարհային ֆինանսական համակարգից։ Մենք արդեն զգալիորեն վատթարացրել ենք Ռուսաստանի ֆինանսական համակարգը՝ թիրախավորելով Կենտրոնական բանկի եւ մի շարք այլ ֆինանսական հաստատությունների ակտիվների հետ գործարքները»,- ասված է հայտարարության մեջ։- «Մեծ յոթնյակի» երկրները կուժեղացնեն ճնշումը, ներառյալ՝ պատժամիջոցները, Ռուսաստանի պետական կառույցների վրա:- «Մեծ յոթնյակի» երկրները կարգելեն բոլոր ներդրումները Ռուսաստանում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, եւ կընդլայնեն արտահանման ու ներմուծման սահմանափակումները։- «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արագացնել ռուսաստանյան նավթից եւ ածուխից կախվածությունը նվազեցնելու ծրագրերը։- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ։- «Մեծ յոթնյակի» երկրները կընդլայնեն պատժամիջոցները այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Կրեմլի քաղաքականությանը, ասված է հայտարարության մեջ։ Tweet Դիտում՝ 6007