ՀայՓոստ ընկերությունն այսօր բացել է վերաբրենդավորված, վերանորոգված թվով 26-րդ փոստային բաժանմունքը Երեւանում:Վերաբացված 0004 փոստային բաժանմունքը գտնվում է Հարավ-Արեւմտյան զանգվածի Բ-2 թաղամասի 138 շենքում: Ինչպես վերաբրենդավորված մյուս բաժանմունքները, այս բաժանմունքը եւս ունի մի շարք նոր հնարավորություններ.- հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,- օնլայն հերթագրման Earlyone համակարգ,- բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառք, - Wi-Fi հասանելիություն,- հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել եւ ստանալ Wildberries, Aliexpress, ASOS, Joom եւ այլ առցանց հարթակներից պատվիրված իրերը: «Երեւանում վերաբացել եւ վերանորոգել ենք արդեն 26 փոստային բաժանմունք, որոնք տեխնիկապես հագեցված են եւ աշխարհում առկա ժամանակակից ստանդարտներին համապատասխան: Մեր հաճախորդները կարող են Wildberries, Aliexpress, ASOS, Joom եւ այլ առցանց հարթակներից պատվիրված իրերը ստանալ իրենց հարմար բաժանմունքում»,- ասել է ՀայՓոստ ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը:Փոստային բաժանմունքների ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանն էլ նշել է. «Առաջնահերթության կարգով ընտրված վերանորոգվող բաժանմունքների ցանկում է նաեւ 0004-ը, որի նախկին գրասենյակային պայմանները չէին բավարարում ծառայություններն արդյունավետ մատուցելու համար: Ուստի վերանորոգումից հետո սրահը ընդարձակել ենք, այն դարձրել ավելի հարմարավետ, տեղադրվել է հերթերի կարգավորման համակարգ, որն էականորեն հեշտացում է սպասարկման որակը եւ մեզ մոտեցնում է միջազգային չափորոշիչներին»: Tweet Դիտում՝ 2363