«Ռոսավիացիա»-ն երկարաձգել է Ռուսաստանի հարավում թռիչքների արգելքը

06.04.2022 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ռոսավիացիա» #ՌԴ հարավ #թռիչքներ
«Ռոսավիացիա»-ն մինչեւ ապրիլի 13-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումները դեպի Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածների օդանավակայաններ, RBC-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Երկարաձգվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները ՌԴ 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա։

Ռուսաստանյան ավիաընկերությունները կարող են ուղեւորափոխադրումներ կազմակերպել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով։

«Ռոսավիացիա»-ն մի շարք օդանավակայանների համար թռիչքների սահմանափակում էր  մտցրել փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։ Գոտին դարձել է անապահով քաղաքացիական ինքնաթիռների համար։
Դիտում՝ 5966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW