ՀՀ-ն այն երկրների եռյակում է, ուր ռուսները նախատեսում են մեկնել մայիսյան տոներին

06.04.2022 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Հայաստան #ճամփորդություն
OneTwoTrip առցանց զբոսաշրջային ծառայությունը բացահայտել է մայիսյան երկար հանգստյան օրերին ռուսների համար ամենապահանջված ճանապարհորդական ուղղությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընկերության մասնագետները վերլուծել են ապրիլի 30-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում թռիչքների որոնման հարցումների տվյալները եւ պարզել, որ հասանելի արտասահմանյան երկրների շարքում Թուրքիան նախասիրությունների ցանկում զբաղեցնում է առաջին տեղը․ 23%-ն այդ երկիր են տոմսեր փնտրել։

Թռիչքներով դեպի Ուզբեկստան հետաքրքրված է եղել ճանապարհորդների 9%-ը, իսկ  Հայաստանի ուղղությամբ ՝ 8%-ը։ Պահանջված ուղղությունների շարքում են նաեւ Ադրբեջանը (հարցումների 5%-ը), ինչպես նաեւ Ղրղզստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (4-ական տոկոս):
Դիտում՝ 3587

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW