ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով: Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ կարելի է ձեւակերպել տարեկան 10,8%-ով (փաստացի տոկոսադրույք` 11,4%-11,9%), 5 մլն ՀՀ դրամից մինչեւ 80 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 3-30 տարի ժամկետով: Բնակարանի ձեռք բերման նվազագույն կանխավճար՝ սկսած 10%-ից: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի եւ վարկառուի անձի ապահովագրություն վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:«Բնակարանային հարցի լուծումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարեւոր է։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատողի հետ համատեղ Բանկի հիփոթեքային ծրագիրը մեր հաճախորդներին առաջարկում է առավել հարմար պայմաններ Renaissance Premium Home պրեմիում դասի բնակելի համալիրում բնակարաններ գնելու համար։ Բացառիկ ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք տրամադրել վարկեր նորակառույց շենքերում՝ շուրջ 350 բնակարաններ գնելու համար»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը։Վարկային հայտ ներկայացնելու համար հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երեւան, Վերին Անտառային 135, մասնաշենք 40 հասցեով, ինչպես նաեւ մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Վարկային հայտ ներկայացնելիս պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ տեղեկանք կառուցապատողից, վարկառուի, առկայության դեպքում նաեւ համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ: Հայտի դիտարկման ժամկետը 1-2 աշխատանքային օր է:Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կառուցապատողի ինտերնետային էջում, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5574