JP Morgan․ ՌԴ-ի շուրջ իրավիճակի պատճառով բանկի կորուստները կկազմեն $1 մլրդ

05.04.2022 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#JP Morgan Chase #Ջեյմի Դայմոն #Ռուսաստան
Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ JP Morgan Chase-ի կորուստները Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող են կազմել մոտ $1 միլիարդ, տեղեկացրել է բանկի ղեկավար Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon) ներդրողներին ուղղված նամակում:

«Մեզ չեն անհանգստացնում Ռուսաստանի հետ անմիջական փոխգործակցության հարցերը, թեեւ ժամանակի ընթացքում մենք միեւնույն է կարող ենք մոտ $1 միլիարդ կորցնել»,- գրել է Դայմոնը՝ հավելելով, որ բանկը շարունակում է ակտիվորեն հետեւել Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությանը եւ Ռուսաստանի պատասխան քայլերին։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Դայմոնը նաեւ նշել է, որ դժվար է գնահատել աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը տնտեսության վրա եւ դժվար է պատկերացնել՝ ինչով կավարտվի այս ամենը, «սակայն Ուկրաինայում մարտական գործողությունները եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն իսկ ունեն զգալի տնտեսական ազդեցություն»:

«Մենք ակնկալում ենք, որ պատերազմի հետեւանքները եւ դրա հետ կապված պատժամիջոցները մինչեւ տարվա կեսը կհանգեցնեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 12,5%-ով անկմանը, ինչն ավելի վատ է, քան 10%-ով անկումը 1998 թվականի դեֆոլտից հետո», - գրել է Դայմոնը:

Բացի այդ, նա նշել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում, բացի Ուկրաինայում ռազմական գործողություններից, համաշխարհային տնտեսության վրա կազդի բարձր գնաճը։ Բանկի ղեկավարը կարծում է, որ սպառողական գների աճին ի պատասխան ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) հաշվարկային տոկոսադրույքի բարձրացումը կարող է «զգալիորեն ավելի բարձր լինել, քան սպասում են շուկաները»։

«Եթե FRS-ն ամեն ինչ ճիշտ անի, մենք կարող ենք ունենալ աճի տարիներ, գնաճը կսկսի նվազել: Բայց ամեն դեպքում, այս վերականգնման գործընթացը շուկաներում շատ մտավախություններ ու անկայունություն կառաջացնի»,- ասված է նամակում։
Դիտում՝ 3359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW