1925 թվականին հիմնադրված Voskeni Wines-ը զարգացման նոր ծրագրեր ունի

05.04.2022 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ոսկենի Գինիներ» #Սուսաննա Դավոյան #Վահան Քերոբյանն
«Ոսկենի» գինեգործարանը մտադիր է մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ նախատեսվում է նաեւ ընդլայնել արտահանումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախօրեին այցելել էին Արմավիրի մարզ՝ գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է։ Ներկայում ընկերությունն արտադրում է 8 տեսակի գինիներ, որոնք արտահանվում են դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ավստրիա եւ Գերմանիա։ Խաղողը մթերվում է թե՛ ընկերության սեփական այգիներից, թե՛ անհատ խաղողագործներից։    

Ընկերության առաջնային ծրագրերից է նաեւ նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացը, որը կնպաստի արտադրության ընդլայնման աշխատանքների հաջող իրականացմանը։ Այդ նպատակով ընկերությանը ներկայացվել են պետական աջակցության այն ծրագրերը, որոնք մեծապես կարող են նպաստել արտադրության ծավալների մեծացմանն ու գինու տեսականու ընդլայնմանը՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության եւ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը:



Ընկերության ղեկավարության հետ քննարկվել է նաեւ Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել մշակող արդյունաբերության զարգացմանը, խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը եւ աշխատանքի արտադրողականության աճի։

Նշվում է, որ արտադրությունը մեծացնելու նպատակով ընկերությունը կօգտվի պետական աջակցության տարբեր գործիքներից։

«Ոսկենի Գինիներ»-ը (Voskeni Wines) ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1925 թվականին ԱՄՆ-ում հաջողակ գործարար, ընտանիքի նախապապ Սմբատ Մաթեւոսյանի կողմից։

Խորհրդային շրջանում գործունեությունն ընդհատվել է մինչեւ 2008 թվականը, երբ հիմնադրի ժառանգները գնել են եւ ամբողջապես վերականգնել յուրօրինակ խաղողի տեսակների հիման վրա ազնվական գինիների արտադրությունը։
Դիտում՝ 2146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW