Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են շուրջ $40 միլիարդով

01.04.2022 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #պահուստներ #նվազում
Ռուսաստանի բանկը (ԿԲ)՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից եւ արեւմտյան երկրների կողմից պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ բացահայտել է ոսկեարժութային պահուստների փոփոխությունների դինամիկան։

Փետրվարի 18-ից (վերջին տվյալներն այդ օրով էին) մինչեւ մարտի 25-ը պահուստները նվազել են $38,8 միլիարդով՝ մինչեւ $604,4 միլիարդ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

«Պահուստների կրճատման հիմնական գործոններն էին արտարժութային ինտերվենցիաները, արտարժութային վերաֆինանսավորումը, ինչպես նաեւ ակտիվների արտարժութային վերագնահատումը»,- պարզաբանել են ԿԲ-ում։

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր պատժամիջոցներ են սահմանվել ռուսաստանյան ոսկեարժութային պահուստների նկատմամբ. սառեցվել են Կենտրոնական բանկի արժութային ակտիվները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի իրավասություններում։

Ինչպես հայտնել էր ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արդյունքում Ռուսաստանը զրկվել է հասանելիությունից պահուստների մոտ կեսին (շուրջ 300 միլիարդի)։

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ՝ փետրվարի 19-ից 25-ը, պահուստները նվազել են $13,8 միլիարդով, հաջորդ շաբաթ՝ $20,8 միլիարդով, մարտի 5-ից 11-ը պահուստներն աճել են $2,9 միլիարդով՝ մինչեւ $611,8 միլիարդ, սակայն հետո կրկին նվազել։

Արտարժութային պահուստների կառուցվածքի վերջին տվյալները հրապարակված են 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ։ Համաձայն դրանց՝ ԿԲ-ի ոսկեարժութային ակտիվների 32,3%-ը եղել է եվրոյով, 16,4%-ը՝ դոլարով, 13,1%-ը՝ յուանով, 6,5%-ը՝ ֆունտ ստերլինգով, 21,7%-ը՝ ոսկով։
Դիտում՝ 4146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW