«Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիր՝ կին ձեռներեցների համար

30.03.2022 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFC #«Կանանց ձեռներեցությունը Հայաստանում»
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Կանանց ձեռներեցությունը Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար։

IFC-ը կօգնի բարելավել Հայաստանում կին ձեռներեցների տնտեսական արդյունքները՝ զարգացնելով նրանց բիզնես հմտությունները եւ հասանելի դարձնելով բիզնես ցանցերը։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլը «Անձնական նախաձեռնություն» դասընթացն է՝ ուղղված բիզնես մտածելակերպի ստեղծմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ բիզնես սկսելու եւ այն մեծացնելու հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը։ Տեւողությունը կլինի 1 շաբաթ:

Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ՝ Գործնական բութքեմփի փուլ, որի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գաղափարների ձեւավորման եւ փորձարկման, թիմերի ձեւավորման եւ ծրագրերի ներկայացման հմտություններ՝ տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։ Այս փուլի տեւողությունը 10 օր է, որի հետո լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կձեւավորեն թիմեր եւ կանցնեն հաջորդ փուլ։

Երրորդ փուլի՝ Աքսելերացիայի ընթացքում նոր ձեւավորված թիմերը կանցնեն բիզնեսի գրանցման, զարգացման, ընդլայնման եւ միջազգայնացման, ֆինանսավորման հնարավորությունների ներգրավման եւ բարդ իրավիճակներում փոփոխությունների կառավարման դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ:  Տեւողությունը՝ 15-շաբաթ:

Լավագույն թիմերը «CIVITTA Armenia» կազմակերպության կողմից կստանան 1 միլիոն դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը գրանցելու եւ գաղափարները զարգացնելու համար:

Ծրագրին կարող են դիմել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի այն կին ձեռներեցները, որոնք համապատասխանում են հետեւյալ բոլոր չափանիշներին․

- ունեն տեխնոլոգիական գաղափարներ ցանկացած ոլորտի համար,
- ցանկանում են ստեղծել եւ զարգացնել իրենց բիզնեսը,
- նախկինում չեն մասնակցել նմանատիպ ծրագրերին,
- պատրաստ են մասնակցել բոլոր փուլերին՝ դրանք հաջողությամբ հաղթահարելու դեպքում։

Ծրագրին կարող եք դիմել մինչեւ սույն թվականի ապրիլի 11-ը ներառյալ՝ հետեւյալ հղմամբ:

Ընտրվելու են առավել մրցակցային եւ տեխնոլոգիական լուծումներ ունեցող գաղափարների դիմորդները։
Դիտում՝ 3381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW