ՌԴ-ում ներդրումային ծրագրերի 70%-ը բաժին է ընկնում արտասահմանյան լուծումներին

29.03.2022 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նատալյա Պոպովա #օմբուդսմեն #«Ինոպրակտիկա»
Խոշորագույն կորպորացիաների ներդրումային ծրագրերի ավելի քան 70%-ը բաժին է ընկնում արտասահմանյան լուծումներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է բարձր տեխնոլոգիական առաջատար ընկերությունների իրավունքների պաշտպանության ոլորտում հանրային օմբուդսմեն, «Ինոպրակտիկա»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նատալյա Պոպովան։

«Այսօր ներմուծման փոխարինումը տեսականից սրընթաց անցնում է կատարում գործնական հարթություն։ «Նորարար ինժեներական կենտրոնի» հաշվարկներով՝ խոշորագույն կորպորացիաների ներդրումային ծրագրերի ավելի քան 70%-ը բաժին է ընկնում արտասահմանյան լուծումներին։ Ներմուծվող լուծումների մի մասը կարող է փոխարինվել Հնդկաստանից եւ Չինաստանից իրենց նմանօրինակներով, եւ այժմ ակտիվորեն իրականացվում են համապատասխան բիզնես առաքելություններն ու մատակարարման շղթաների վերակառուցումը։ Ինչ-որ տեղ հնարավոր է մեծացնել ռուսաստանյան արտադրությունը եւ փոխարինել տեխնոլոգիական մասը, իսկ ինչ-որ տեղ՝ դեռ ոչ»,- ասել է նա։

Պոպովայի խոսքով՝ այս հատվածում ամենաբարդ իրավիճակը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում է, որտեղ «ամենադժվարն է այլընտրանքային կոոպերացիոն շղթաներ կառուցելը»։

«Օրինակ՝ ծածկագրում պարունակող տարրերը գնվում են Ռուսաստանից դուրս, եւ դրանց ներմուծումը ենթակա է պարտադիր հայտարարագրման, այսինքն՝ դրանք պետք է գրանցվեն միասնական ռեեստրում՝ այս կամ այն երկրների իշխանությունների համար պարտադիր հսանելիության սկզբունքով»,- ընդգծել է հանրային օմբուդսմենը։

Նա պարզաբանել է, որ, տեսնելով Ռուսաստանը որպես վերջնական օգտագործող, «այս շղթան կարող է հայտնվել պատժամիջոցների տակ եւ արգելափակվել»։
Դիտում՝ 4124
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW