ՎԶԵԲ-ը կփակի իր գրասենյակները Մոսկվայում եւ Մինսկում
28.03.2022 | 22:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ themoscowtimes.com

«ՎԶԵԲ-ը հայտարարում է, որ իրականացնում է Մոսկվայում եւ Մինսկում իր մշտական գրասենյակների փակման գործընթացը։ Գրասենյակները փակելու որոշումն անխուսափելի արդյունքն է Ռուսաստանի Դաշնության կողմից Բելառուսի օգնությամբ ձեռնարկվող գործողությունների»,- հայտարարել են բանկում՝ նկատի ունենալով ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը։
Ավելի վաղ բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՎԶԵԲ-ի գործունեությունը Ուկրաինայում կենտրոնանալու է չորս «հիմնական բաղադրիչների» վրա, ներառյալ՝ «վճարումների հետաձգում, պարտքերի դուրս գրում եւ վերակազմավորում», «առեւտրի ֆինանսավորում, ներառյալ՝ վառելիքի ներմուծման համար», «իրացվելիության դեֆիցիտի անհետաձգելի ֆինանսավորում» եւ ուկրաինական իշխանությունների կողմից «բարեփոխումներին հրատապ աջակցություն»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: