ՎԶԵԲ-ը €2 մլրդ կհատկացնի հակամարտությունից տուժած երկրներին

09.03.2022 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Ուկրաինա #օգնություն
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է €2 միլիարդ հատկացնելու մասին՝ որպես ուկրաինական իրադարձություններից տուժած «բնակիչներին, ընկերություններին եւ երկրներին» օգնության նախնական փաթեթի մաս, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆինանսական հաստատության հայտարարությունը։

Նշվում է, որ ՎԶԵԲ-ի գործունեությունը Ուկրաինայում կենտրոնանալու է չորս «հիմնական բաղադրիչների» վրա, ներառյալ՝ «վճարումների հետաձգումը, պարտքերի դուրս գրումը եւ վերակազմավորումը», «առեւտրի ֆինանսավորումը, ներառյալ՝ վառելիքի ներմուծման համար», «իրացվելիության դեֆիցիտի անհետաձգելի  ֆինանսավորումը» եւ ուկրաինական իշխանությունների կողմից «բարեփոխումներին հրատապ աջակցությունը»:
Դիտում՝ 3417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW