8-10 ամսվա ընթացքում Ռուսաստանն ինքնաբուխ լքած ՏՏ ոլորտի մասնագետների մեկ երրորդից մինչեւ կեսը կվերադառնա Ռուսաստան։Այս կանխատեսմամբ «Իզվեստիա»-ի հետ կիսվել է «Ռուսսոֆթ» ծրագրային ապահովման մշակողների միավորման նախագահ Վալենտին Մակարովը: Նա 2022 թվականի փետրվար-մարտին ՌԴ-ից հեռացածների թիվը գնահատում է 18-20 հազար մարդ։Նրա խոսքով՝ Հայաստան, Վրաստան, Թաիլանդ եւ այլ երկրներ են մեկնում հիմնականում այն արտասահմանյան ընկերությունների նախագծման կենտրոնների աշխատակիցները, որոնք որոշել են փակել դրանք Ռուսաստանում, ինչպես նաեւ նրանք, ում գործատուները կողմնորոշված են եղել արտահանման վրա, ինչպես նաեւ ֆրիլանսերները։Ռուսաստանյան կազմակերպված բիզնեսն ավելի քիչ տուժեց, ընդգծում է Վալենտին Մակարովը։ Շատերը հեռանում են իրենց իսկ ընկերությունների համար հեռավար աշխատելու նպատակով եւ վերադառնալու հեռանկարով:Երկրից հեռացող ՏՏ ոլորտի մասնագետներին վախեցրել է, մասնավորապես, բանակ զորակոչվելու հեռանկարը, նշում է Վալենտին Մակարովը։ Մոբիլիզացիայի հեռանկարների բացակայության մասին Ռուսաստանից տեղեկատվություն ստանալու հետ մեկտեղ, ինչպես նաեւ օտար երկրում կյանքի բացասական կողմերի, գների աճի եւ ռուսաֆոբիայի ֆոնին, նրանք կսկսեն վերադառնալ, կանխատեսում է փորձագետը։ 23.03.2022 | 11:45 Մոսկվայում սպասում են ՏՏ մասնագետների երկրից հեռանալու երկրորդ ալիքին InfoWatch ընկերությունների խմբի նախագահ Նատալյա Կասպերսկայան իր հերթին նշել է, որ մեկնածների մեծ մասը շարունակում է հեռավար աշխատել իրենց ընկերությունների համար։ «Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց նրանք կվերադառնան։ Օրինակ, մեզ մոտից մի քանի աշխատակից է մեկնել, իսկ աշխատանքից ազատվել է ընդամենը մեկը։ Մնացածը շարունակում են աշխատել նույն խնդիրների վրա»,- ասել է նա։Նատալյա Կասպերսկայայի խոսքով՝ մարդիկ, ովքեր խուճապի մեջ են որոշումներ կայացնում, ուշքի գալով, կարող են արմատապես փոխել իրենց դիրքորոշումը։ «Սա եւս մեկ պատճառ է, որ ես չէի շտապի խոսել զանգվածային արտահոսքի մասին, հիմնականում հեռացան երիտասարդները, ովքեր կարող էին վախենալ բանակ հնարավոր զորակոչից կամ, ընդհանուր առմամբ, իրավիճակի փոփոխությունից»,- նշել է փորձագետը։ Tweet Դիտում՝ 5662