Առաջարկվել է ԵԱՏՄ-ում գնագոյացումը ձեւավորել ազգային արժույթներով

26.03.2022 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Միխայիլ Մյասնիկովիչ #գնագոյացում
Ազգային արժույթներով հաշվարկներ իրականացնելը լավ քայլ է, սակայն շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այն լրացվի ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով գնագոյացման ձեւավորմամբ։

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ մարտի 25-ին ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի Նախագահության 19-րդ նիստում, որն անց է կացվել առցանց ձեւաչափով ։

Ներկայացնելով ազգային արժույթներով հաշվարկների գոտու ընդլայնմանն ուղղված աշխատանքները՝ Մյասնիկովիչը նշել է, որ ներկայումս փոխադարձ առեւտրի 74%-ն իրականացվում է ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով։ Սակայն այս միջոցն, ըստ նրա, ավելի արդյունավետ կլինի, եթե գնագոյացումը ձեւավորվի ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով։

ԵՏՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է միջազգային իրավիճակի ընթացիկ պայմաններում ԵԱՏՄ գործունեության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Միության անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցներին։

Նա նաեւ տեղեկացրել է բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ներքին կայունության ամրապնդմանն ուղղված պայմաններ ստեղծելու նպատակով, ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերներին դիմակայումը։
Դիտում՝ 4681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW