«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի եւ Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԱԶԲ) միջեւ կնքվել է Առեւտրի ֆինանսավորման խթանման նպատակով նոր վարկային պայմանագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:Վարկային միջոցները կօգտագործվեն բանկի հաճախորդների առեւտրային պայմանագրերի ֆինանսավորման ուղղությամբ: «Մենք կարեւորում ենք առեւտրի ֆինանսավորման ոլորտում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը: Բանկի համար առեւտրի ֆինանսավորումը ռազմավարական ուղղություններից է, եւ մենք արդեն այս ոլորտում ունենք հարուստ փորձ՝ շնորհիվ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցության։ Սա Արմսվիսբանկի եւ ԵԱԶԲ-ի միջեւ առաջին պայմանագիրն է, եւ մենք հուսով ենք, որ առկա համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի, որը կարող է ապահովել մեր հաճախորդների համար ֆինանսավորման առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։ԵԱԶԲ-ի խորհրդի փոխնախագահ Դենիս Իլինն իր հերթին նշել է․ «Արմսվիսբանկի հետ այսօր կնքված համաձայնագիրը մեր բանկի անդամ երկրներում առեւտրի ֆինանսավորման աջակցության ԵԱԶԲ ծրագրի հաջող իրականացման շարունակությունն է: Մենք կարծում ենք, որ այս ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա բանկի գործունեության զարգացման վրա, կնպաստի Հայաստանում բանկի հաճախորդների առեւտրի ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաեւ մեր անդամ երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ընդլայնմանը»։ԱրմսվիսբանկԼինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց, Արմսվիսբանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Հայաստանյան բանկերի շրջանում Արմսվիսբանկը զբաղեցնում է 4-րդ տեղը կապիտալով, 5-րդը՝ շահույթվ եւ 6-րդը` ակտիվներով: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, EIB եւ այլն: ԱՖԾ ոլորտում բանկը վարում է չափազանց ակտիվ գործունեություն եւ 2021թվականին երրորդ անգամ անընդմեջ արժանացել է «ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին, իսկ ADB-ի կողմից բանկն արժանացել է առեւտրի ֆինանսավորման ոլորտում 2021թվականի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին:ԵԱԶԲԵվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածաշրջանում։ 15 տարի շարունակ ԵԱԶԲ-ն աջակցում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը, ընդլայնմանը եւ համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը` տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ճարտարապետության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով եւ ESG-ի սկզբունքներով: Tweet Դիտում՝ 6180