«Իմ տանիք» ծրագիրով արդեն իսկ տրամադրվել է ավելի քան €13 մլն-ի վարկ

24.03.2022 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ազգային հիփոթեքային ընկերություն #KfW
«Ազգային հիփոթեքային ընկերությունը» տեղեկացնում է, որ արդեն մի քանի ամիս է մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը, որն իրականացվում է «Գերմանա-հայկական հիմնադրամի» հետ համագործակցությամբ:

Ֆինանսավորման ծավալը €20 մլն է, որը տրամադրվել է KfW զարգացման բանկի կողմից գերմանահայկական միջկառավարական համագործակցության շրջանակում:

Ծրագիրը նպատակ ունի խթանել էներգաարդյունավետ շինարարությունը Հայաստանում, ինչպես նաեւ նպաստել Էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի եւ, ընդհանուր առմամբ, հիփոթեքային շուկայի զարգացմանը երկրում։

Ծրագրի շրջանակում մարզերի եւ Երեւանի ցածր ու միջին եկամուտներ ունեցող բնակիչները հնարավորություն ունեն հարմարավետ պայմաններով ստանալ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման եւ տան կառուցապատման վարկեր:

Ծրագրի կարեւորագույն առավելություններից մեկն այն է, որ էներգաարդյունավետության վարկերն առաջարկվում են սովորական բնակարանային վարկերից ավելի ցածր տոկոսադրույքներով եւ ավելի պարզեցված պայմաններով, քան ստանդարտ հիփոթեքային վարկերը:

Ծրագրի մեկնարկից սկսած արդեն իսկ տրամադրվել է ավելի քան €13 մլն-ի վարկ, որից շուրջ 32%-ը կազմել են էներգաարդյունավետ վարկերը։

Վարկատեսակները տրամադրվում են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք են՝ Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, Evocabank-ը, Հայէկոնոմբանկը, IDBank-ը, Բիբլոս բանկը, Ինեկոբանկը, Արմսվիսբանկը, Կոնվերսբանկը եւ Ակբա բանկը, ինչպես նաեւ Կամուրջ, Առաջին հիփոթեքային ընկերություն, Ֆասթ Կրեդիտ եւ Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպությունները։
Դիտում՝ 4537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW