Պեկինը կոշտ պատասխան է տվել Pacific Networks Corp-ի շուրջ ԱՄՆ քայլերին
24.03.2022 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ fbc.ua

«Ամերիկյան կողմը պետք է հրաժարվի մեր ընկերությունների նկատմամբ նման անարդար որոշումից։ Չինաստանը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու իր ձեռնարկությունների օրինական շահերը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի «պետական անվտանգությունը պաշտպանելու պատրվակով զբաղվել տնտեսական հարցերի քաղաքականացմամբ»։ «Վաշինգտոնը պետք է ոչ խտրական միջավայր ստեղծի չինական ընկերությունների համար, որոնք բիզնես գործունեություն են վարում ԱՄՆ-ում եւ ներդրումներ կատարում ամերիկյան տնտեսության մեջ»,- նշվում է հայտարարությունում։
«ComNet-ը եւ Pacific Networks Corp-ը երկար տարիներ գործում են ԱՄՆ շուկայում եւ միշտ հարգել են այս երկրի օրենսդրությունը: Չինաստանը կտրականապես դեմ է պետական ապարատի հզորության չարաշահմանը, որի միջոցով առանց հարգելի պատճառների ճնշում է գործադրվում Չինաստանի ձեռնարկությունների վրա»,- ընդգծել է նախարարությունը:
Մարտի 23-ին Pacific Networks Corp-ը եւ ComNet-ը պաշտոնական ծանուցում են ստացել ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովից (FCC) առ այն, որ իրենց լիցենզիաները հետ են կանչվում: Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ դա «կպաշտպանի ազգային ենթակառուցվածքը անվտանգության ոլորտում հնարավոր սպառնալիքներից»։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: