«Գազպրոմբանկը»` «Առէկսիմբանկի» միանձնյա սեփականատեր

12.09.2008 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Գազպրոմբանկն» ավարտել է «Ռայֆֆայզենբանկից« «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի կանոնադրական## կապիտալի 5,85%-ի ձեռքբերման գործարքը` իր մասնաբաժինը վերջինիս կանոնադրական կապիտալում հասցնելով 100%-ի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է այսօր «Գազպրոմբանկի» տարածած հաղորդագրության մեջ:

2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկը» ձեռք էր բերել «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 80%-ը: Այս տարվա հուլիսին «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը եւս գնել էր «Գազպրոմբանկը», ինչի արդյունքում վերջինիս մասնաբաժինը հասել էր 94,15%-ի:

Դիտում՝ 6278

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW