Յունիբանկն առաջարկում է հատուկ հիփոթեքային վարկ Երեւանում՝ Diamond Hills պրեմիում կարգի բնակելի համալիրում, բնակարան ձեռքբերելու համար: Ինչպես տեղեկացրել են բանկում, վարկի գումարը կազմում է մինչեւ 75 մլն դրամ, ժամկետը՝ 120-180 ամիս, տոկոսադրույքը՝ 10,9% տարեկան, կանխավճարը՝ նվազագույնը 10%: Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը:«Diamond Hills համալիրը կառուցվում է Նորքի Արմենակյան-Հովսեփյան խաչմերուկում: Այն բազմաֆունկցիոնալ, հարմարավետ, երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով եւ պատուհանից բացվող գեղեցիկ տեսարաններով»,- նշված է հաղորդագրության մեջ: Diamond Hills-ի շինարարությունն ավարտին կհասնի 2024 թ. մարտին: Tweet Դիտում՝ 5164