ՌԴ-ում գործարարների 40%-ն իրենց ընկերության ֆինանսական վիճակը վատ են գնահատում

23.03.2022 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #գործարարներ #հարցում
Ռուսաստանցի գործարարների մասնաբաժինը, ովքեր իրենց ընկերության ֆինանսական վիճակը վատ են գնահատում, մարտի ամսին 22%-ից ավելացել է մինչեւ 40%։

Այս մասին են վկայում Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության՝ գործարարների համառուսաստանյան հարցման արդյունքները, որն անցկացվել էր 2022 թվականի մարտին ՌԴ դաշնային բոլոր շրջանների, տնտեսության բոլոր հիմնական ոլորտների փոքր եւ միջին բիզնեսի 500 ներկայացուցիչների շրջանում:

Հարցվածների թվում եղել են բիզնեսի սեփականատերեր, ընկերությունների առաջին դեմքեր եւ անհատ ձեռնարկատերեր։

«Իրենց ձեռնարկության ֆինանսական ցուցանիշներն ավելի շուտ որպես լավ գնահատողների մասնաբաժինը նվազել է, թեեւ ոչ այնքան կտրուկ (36%-ից մինչեւ 25%)։ Սեփական ընկերությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ լավատեսության մակարդակը կախված է ընկերության չափից. միջին բիզնեսը հիմնականում դրական է գնահատում ձեռնարկության ընթացիկ ֆինանսական վիճակը (53%), մինչդեռ փոքր եւ միկրո ձեռնարկությունների սեփականատերերի եւ մենեջերների շրջանում դրական գնահատականն ավելի քիչ է հանդիպում (համապատասխանաբար 28% եւ 15%)», - նշված է հետազոտության մեջ, որը ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը:

2022 թվականի հունվարին եւ փետրվարի սկզբին՝ համավարակից հետո ռուսաստանյան բիզնեսի վերականգնման նշաններ էին նկատվել. Այն գործարարների մասնաբաժինը, ովքեր դրական էին գնահատել ընթացիկ ֆինանսական իրավիճակը, գերազանցել էր բացասական գնահատական տվողներինը (համապատասխանաբար՝ 36% եւ 22%):

Թեեւ գործարարների կեսը (51%) բացասական կանխատեսում ունի առաջիկա երեք ամիսների համար սեփական ընկերությունների ֆինանսական հեռանկարների վերաբերյալ, այնուամենայնիվ 22%-ը կարծում է, որ դրանք կմնան անփոփոխ, իսկ մեկ քառորդից ավելին (27%-ը) ակնկալում է բարելավումներ:
Դիտում՝ 3667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW