ՌԴ կառավարությունը հրահանգ է ուղարկել ՎՏԲ Դիտորդ խորհրդին՝ Անդրեյ Կոստինի լիազորությունները բանկի ղեկավարի պաշտոնում եւս հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարկային կազմակերպության հաղորդագրությունը։«Կառավարությունը հրահանգ է ուղարկել ՎՏԲ բանկի Դիտորդ խորհրդին՝ հինգ տարով երկարաձգելու Անդրեյ Կոստինի՝ ՎՏԲ-ի նախագահի - վարչության նախագահի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։Կոստինի վերանշանակման մասին հրահանգը ստորագրել է ՌԴ փոխվարչապետ - կառավարության աշխատակազմի ղեկավար, ՎՏԲ-ի Դիտորդ խորհրդի նախագահ Դմիտրի Գրիգորենկոն։«ՎՏԲ բանկն Անդրեյ Կոստինի ղեկավարությամբ ձեռք է բերել համակարգային կարեւորության ֆինանսական հաստատության կարգավիճակ, դարձել է վստահելի գործընկեր միլիոնավոր հաճախորդների եւ երկրի համար։ Վստահ եմ, որ Անդրեյ Կոստինի պրոֆեսիոնալիզմն ու փորձը թույլ կտան բանկին ըստ արժանվույն դիմակայել ընթացիկ մարտահրավերներին՝ անելու անհրաժեշտ ամեն ինչ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու եւ խմբի աշխատանքը վերակարգավորելու համար՝ հաշվի առնելով նոր պայմանները»,- Գրիգորենկոյի խոսքերն են մեջբերվում հաղորդակցության մեջ։ՎՏԲ-ի կանոնադրության համաձայն՝ բանկի նախագահ - վարչության նախագահի նշանակումը եւ նրա պաշտոնավարման ժամկետի որոշումը պատկանում է վարկային հաստատության Դիտորդ խորհրդի իրավասությանը՝ կառավարության կողմից համապատասխան հրահանգի հաստատումից հետո: Tweet Դիտում՝ 4469