«HOTCO» միջազգային հյուրանոցային ներդրումների կոնֆերանսը հարցազրույցի ձեւաչափի շրջանակներում հյուրընկալել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին։ «Այժմ, առավել քան երբեւէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, եւ դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձեւավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին եւ կիսվել հյուրանոցային գործի եւ կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։ Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է.«Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց... Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձեւավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները եւ կարող ենք կանխատեսել աճ։ Երեւանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:Հարցազրույցում քննարկվում են նաեւ անկայուն ժամանակներում ռիսկերի մեղմման ռազմավարությունները՝ Արտյոմ Խաչատրյանի փորձին հղումներով՝ ինչպես նա սկսեց եւ որոշել մուտք գործել այս մրցունակ ոլորտ: Հավելենք, որ Արտյոմ Խաչատրյանը 2020թ. HOTCO-ի ժամանակ հանդես է եկել որպես պանելային քննարկման խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանը ոլորտի ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից։Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։ Tweet Դիտում՝ 12169