Ռուսաստանցիների պահանջարկը Դուբայում անշարժ գույքի նկատմամբ «ապշեցուցիչ է»
22.03.2022 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gto.ua

Սակայն փետրվարը եւս աժիոտաժային էր. Kalinka Group-ի տվյալներով՝ Դուբայում ռուսաստանցիների գործարքների թիվը տարեկան կտրվածով ավելին էր 70%-ով։
Becar Asset Management ընկերությունում ռուսաստանցիների ներկայիս պահանջարկը Դուբայում անշարժ գույքի նկատմամբ ապշեցուցիչ են համարում, թեեւ այս շուկան ներդրողների համար հետաքրքրություն էր ներկայացնում դեռեւս ուկրաինական ճգնաժամից առաջ:
Նշվում է, որ 2021 թվականին Դուբայում անշարժ գույքի արժեքն աճել է 44%-ով, իսկ այս տարվա հունվար-փետրվարին՝ եւս 7%-ով։ Այժմ Դուբայում գործարքները կնքվում են $272,26 - $816,78 հազարի միջակայքում:
Դուբայում բնակվում է մոտ 300 հազար ռուսախոս։ Ռուսաստանցիներին գրավում է գույքահարկի եւ եկամտահարկի բացակայությունը։ Դուբայի շուկայի առավելություններից է նաեւ $204 հազարից սկսած տուն գնելու դեպքում կացության թույլտվություն ստանալու հնարավորությունը: Բացի այդ, ԱՄԷ-ն այն սակավաթիվ արտասահմանյան ուղղություններից է, որով Ռուսաստանը կարողացել է պահպանել ուղիղ ավիահաղորդակցությունը:
Աճող շուկաների թվին փորձագետները դասում են նաեւ Վրաստանը, Թաիլանդը եւ Թուրքիան, մինչդեռ այլ ուղղություններով պահանջարկը սկսել է նվազել։ Թուրքիան միշտ է հետաքրքրել ռուսաստանցիներին. 2021 թվականին նրանք այս երկրում 5,4 հազար գործարք են կնքել, ինչը 75%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից։
Ըստ Henley & Partners-ի տվյալների՝ ռուսաստանցիների համար դեռեւս հնարավորություն կա ներդրումների միջոցով կացության թույլտվություն ստանալ ԱՄԷ-ում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Կանադայում, Թաիլանդում եւ Կիպրոսում: Ներդրումների միջոցով քաղաքացիության ստանալու հնարավորություն կա Թուրքիայում եւ Սերբիայում։ Սակայն Henley & Partners-ում նշում են, որ այս ծրագրերին մասնակցությունը սահմանափակվում է բանկային հաշիվներ բացելու եւ արտասահման գումար փոխանցելու դժվարություններով:
Նշվում է, որ ներկայումս արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու տարբերակներից մեկը արտասահմանյան բանկում ռուբլով հաշիվ բացելն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: