Fitch-ը վատթարացրել է 2022-ին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

22.03.2022 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #ՀՆԱ #կանխատեսում
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է 0,7 տոկոսային կետով՝ մինչեւ 3,5%։

Ըստ հաղորդագրության՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է գնաճով եւ Ուկրաինայում տիրող իրավիճակով։

«Fitch-ը 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը նվազեցրել է 0,7 տոկոսային կետով՝ մինչեւ 3,5%; Եվրոգոտում՝ 1,5 տոկոսային կետով՝ մինչեւ 3,0%, իսկ ԱՄՆ-ում՝ 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,5%»,- ասված է հաղորդագրությունում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Վերլուծաբանները նշում են, որ «համաշխարհային ՀՆԱ-ի աճի հեռանկարները զգալիորեն վատթարացել են, քանի որ ուժեղանում են գնաճային խնդիրները», իսկ Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում «սպառնում է էներգակիրների համաշխարհային մատակարարմանը»:



Փորձագետների տվյալներով՝ Ռուսաստանն ապահովում է աշխարհում էներգառեսուրսների մոտ 10%-ը, այդ թվում՝ բնական գազի 17%-ը եւ նավթի 12%-ը։ «Նավթի եւ գազի գների աճը կբարձրացնի արդյունաբերության ծախսերը եւ կնվազեցնի սպառողների իրական եկամուտները»,- հաղորդում է Fitch-ը: Եվրոպայում կարող է դիտվել էներգիայի դեֆիցիտ եւ սպառման չափակարգում՝ Ռուսաստանից մատակարարումների կտրուկ դադարեցման դեպքում, կարծում են գործակալության փորձագետները։



«Առաջարկի հսկայական գլոբալ շոկը, որը կթուլացնի աճը եւ կխթանի գնաճը, կվնասի COVID-19 համավարակից հետո վերականգնմանը»,- կարծում են Fitch-ում: Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը եւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վտանգի տակ են դրել էներգակիրների համաշխարհային մատակարարումները, գրում է գործակալությունը։ Վերլուծաբանները ենթադրում են, որ պատժամիջոցները մոտ ժամանակներում դժվար թե չեղարկվեն:
Դիտում՝ 3870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW