Բանկերը պահանջում են վերացնել վարկային տոկոսադրույքի սահմանափակումները

11.09.2008 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Բանկերի կողմից ներգրավված միջոցների թանկացման հիմնական պատճառը ինֆլյացիան է##, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է Հայաստանի բակերի միության /ՀԲՄ/ նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

Նրա խոսքերով, 2008 թվականի արդյունքներով ինֆյլացիան արտահայտվելու է երկնիշ ցուցանիշով:

«Հետեւաբար, եթե նախկինում բանկերի կողմից ներգրավված եւ տրամադրվող միջոցների տոկոսադրույքը կազմում էր համապատասխանաբար 8 եւ 11 տոկոս, այժմ կազմում է համապատասխամաբար 10 եւ 16 տոկոս»,- ասել է Էմիլ Սողոմոնյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում:

«Հենց այդ պատճառով բանկերը ԿԲ-ից պահանջում են վերացնել սահմանափակումները թույլատրելի առավելագույն վարկային տոկոսադրույքի նկատմամբ, որն ինֆլյացիայի այժմյան մակարդակում պետք է որոշվի շուկայում»,- ասել է ՀԲՄ նախագահը:

Հայաստանի Քաղաքացիական Օրենսգրքի համաձայն, տոկոսադրույքի չափը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, որը ներկայումս կազմում է 11%:

Դիտում՝ 6109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW