IDBank-ը եւ Գյումրիի ՏՏ Կենտրոնը կհամագործակցեն

21.03.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Գյումրիի ՏՏ Կենտրոն #Մհեր Աբրահամյան
IDBank-ն ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Ընկերություններն այսուհետ սերտորեն փոխգործակցելու են՝ խրախուսելու համար տեխնոլոգիական կրթությունը եւ աշխատատեղերի ստեղծումը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

Այսուհետ տեխնոլոգիական մասնագիտացմամբ լավագույն ուսանողները, որոնք ուսում կստանան ԳՏՏԿ-ում, հետագայում հնարավորություն կունենան վերապատրաստվել եւ փորձաշրջանն անցնել IDBank-ում՝ հետագայում աշխատանքային կարիերան հենց բանկի հետ սկսելու հեռանկարով։

ԳՏՏԿ գործադիր Տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ IDBank-ի եւ Գյումրիի ՏՏ Կենտրոնի համագործակցությունը շատ հատկանշական է, քանի որ IDBank-ը երիտասարդների համար խիստ գրավիչ է իր թվային եւ տեխնոլոգիական լուծումներով, իսկ ԳՏՏԿ-ի նպատակն է Հայաստանի ամբողջ տարածքում խթանել երիտասարդների մուտքը թվային եւ տեխնոլոգիական ոլորտ։

«Այս հուշագրով նաեւ կհստակեցնենք բանկի մասնագիտական կարիքները տեխնոլոգիական եւ նորարարության ոլորտում։ Ընկերությունները համատեղ կմշակեն training + internship ձեւաչափով կրթական ծրագիր՝ թիրախում պահելով երիտասարդներին։ Շեշտը դրվելու է հատկապես մարզերի երիտասարդության վրա․ այսպես կխթանենք մրցունակ կադրերի հոսքը դեպի IDBank, իսկ մասնագիտական կրթության մասին հոգ կտանի հենց Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը»,- նշել է Ամալյա Եղոյանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունների միջեւ համագործակցությունը խիստ արդիական է Հայաստանի համար։ «Հայաստանի երիտասարդության շրջանում օրեցօր աճում է հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ։ Բանկն էլ իր հերթին խիստ շահագրգռված է նոր տաղանդների ներգրավման գործում․ վստահ ենք, որ նոր մասնագետների համար լավագույն գործատուն կլինենք եւ կօգնենք ճիշտ սկսել աշխատանքային կարիերան»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

Ընկերություններն ընդգծել են, որ մասնագետների պատրաստման հետագա աշխատանքային գործընթացում սերտորեն համագործակցելու են համալսարանների հետ՝ ներգրավելով բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին եւ ապահովելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը այս համագործակցության շրջանակում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 11715
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW