Top10VPN.com անկախ հետազոտական ընկերության նոր զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանը 2022 թվականի հունվարից կորցրել է մոտ $861 միլիոն՝ կայքերի եւ սոցիալական ցանցերի արգելափակման պատճառով, հաղորդում է Rusbase-ը։Ինտերնետային պորտալների հարկադիր անջատման պատճառով տպավորիչ գումարներ կորցրած երկրների վարկանիշում առաջատար Ռուսաստանին 2022 թվականին հաջորդում է Ղազախստանը։ Ըստ արեւմտյան վերլուծաբանների՝ այդ երկիրն ընթացիկ տարում կորցրել է $429,5 միլիոն։Բացի կայքերի հարկադիր անջատումից, հետազոտողները հաշվի են առնում նաեւ տեխնիկական խափանումների հետեւանքով առաջացած կորուստները: Վերլուծությունը հիմնված է իրական ժամանակում նման խափանումները գրանցող՝ Netblocks, IODA, SFLC, Internet Shutdown Tracker եւ այլ ընկերությունների հաշվետվությունների վրա:Յուրաքանչյուր անջատման տնտեսական արժեքը հաշվարկվում է Բրուքինգի ինստիտուտի մեթոդով, որը հաշվի է առնում կայքերի եւ պորտալների արտադրողականության կորուստը, անջատված օգտատերերի տնտեսական ակտիվության նվազումը, գովազդային ներդրումների արտահոսքը, հաճախորդների վստահության նվազումը եւ այլն։Հաշվի են առնվում նաեւ այլ այլընտրանքային ծախսեր՝ ինչպես անմիջապես թվային հատվածի, այնպես էլ թվային տեխնոլոգիաներից ուղղակիորեն կախված ոլորտների համար:Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին Ռուսաստանի իշխանություններն արգելափակել են հասանելիությունը որոշ սոցիալական ցանցերին (Instagram, Facebook եւ Twitter) եւ լրատվական կայքերին («Ամերիկայի ձայն», BBC, Bloomberg, CNN, Deutsche Welle եւ այլն)։ Այս անջատումների արժեքը կազմել է հետազոտողների կողմից նշված գումարի մեծ մասը:Վերլուծաբաններն ընդգծում են, որ 2021 թվականին Ռուսաստանը կորցրել է մեկ միլիոն դոլարից պակաս՝ նպատակային արգելափակումների եւ ժամանակավոր խափանումների պատճառով։ Այս համեմատության մեջ հատկապես տխուր է թվում մեկ միլիարդ դոլարի հասնող վնասը։2021 թվականին պորտալների անջատումներից կորուստներով առաջատարը Մյանման էր՝ ամբողջ տարվա ընթացքում $2,8 միլիարդի վնասով։ Հետեւաբար, Ռուսաստանն արդեն անցել է այս ռեկորդը գերազանցելու ճանապարհի մեկ երրորդը։ Եվ դա դեռ տարեսկզբից:Վերլուծաբանները նշում են, որ կայքերի եւ սոցիալական ցանցերի անջատումների ֆոնին Ռուսաստանում աճում է VPN ծառայությունների ժողովրդականությունը, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելափակումը։ 15.03.2022 | 10:51 ՌԴ-ում Instagram-ի արգելափակման արդյունքում օգտատերերի 67%-ը կզրկվի եկամտից Banks.am-ը հիշեցնում է, որ ՌԴ Դաշնային խորհրդին կից Բլոգերների խորհրդի ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Instagram-ի արգելափակման արդյունքում սոցիալական ցանցի օգտատերերի 67%-ը կզրկվի եկամտից։Ըստ ուսումնասիրության տվյալների՝ եկամուտը կկորցնեն ոչ միայն բլոգերները, ովքեր սոցիալական ցանցում գումար են վաստակում գովազդի հաշվին՝ հարցվածների 8%-ը, այլեւ ինքնազբաղված օգտատերերը կամ անհատ ձեռներեցները՝ կրկնուսույցները, իրավաբանները, լուսանկարիչները եւ այլն (35,5%):Կտուժեն նաեւ այն ձեռնարկությունները, որոնք հաճախորդներ են ներգրավել միայն Instagram-ի միջոցով (25%), փոքր բիզնեսի ներկայացուցիչները (18%) եւ բլոգերների աշխատակիցները (13,5%):Խորհրդի հարցմանը մասնակցել է ավելի քան 55 հազար մարդ։ Հարցվածների 63,3%-ի համար Instagram-ը եկամտի միակ աղբյուրն է։ Tweet Դիտում՝ 4288