Երեւան /Մեդիամաքս/. Ապրանքների եւ ծառայությունների որակը Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար## մրցակցային առավելության ամենակարեւոր գործոնն է:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Գրանթ Թորորնթոն Ամիօ” ընկերության մարկետինգի բաժնում, “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի” հրապարակած Միջազգային գործարար զեկույցի համաձայն, այդ գործոնն առանձնացնում է Հայաստանում հարցմանը մասնակցած ընկերությունների 83%-ը (համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմում է 70%, Եվրամիության երկրներում` 81%):Հայաստանյան ընկերությունները կարեւորությամբ երկրորդ առավելությունը համարում են մարդկային ռեսուրսները (հարցվածների 75%-ը, իսկ Եվրամիության երկրներում այդ ցուցանիշը կազմում է 62%):Հայ գործարարներների շրջանակներում բարձր է գնահատվում նաեւ գործարար էթիկայի կանոններին եւ ապրանքանիշի ազդեցությանը հետեւելը (հարցվածների 68%-ը), իսկ հայկական ընկերությունների 62%-ը որպես մրցակցային առավելություն նշում է գնագոյացման քաղաքականությունը:Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՄ երկրներում նորարարության գործոնը զբաղեցնում է ամենացածր դիրքերից մեկը (հարցվածների 49%-ը), իսկ մեծածավալ տնտեսական ծրագրերի իրականացմանը Հայաստանում ուշադրություն է դարձնում հարցվածների միայն 30%-ը (համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը եւս ամենացածրերից մեկն է` 44%): Tweet Դիտում՝ 5391