ԱԶԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում հեռավար կրթության հարթակի ներդրումը

18.03.2022 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Պաոլո Սպանտիգատի #հեռավար կրթություն
Այսօր Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ ՀՀ կառավարությունը ներդրել են նոր հեռավար կրթության հարթակ, ինչի նպատակը ֆորմալ դասավանդման շարունակականության ապահովումն է:

Հարթակը մշակվել է ԱԶԲ-ի Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության ծրագրի միջոցով, որի ֆինանսավորումը կազմում է $750,000։
 
«ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ նորարարական թվային տեխնոլոգիաների մշակման եւ օգտագործման միջոցով բոլորի համար որակյալ եւ շարունակական կրթության հասանելիություն ապահովելու գործում: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում կրթության ոլորտի մյուս նախաձեռնություններին՝ որպես մեր Երկրի գործընկերության ռազմավարության բաղկացուցիչ մաս»,- ասել է ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
 
Հարթակն աջակցում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ անկախ իրավիճակից որակյալ եւ շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Դրանից կօգտվեն Հայաստանի հեռավոր շրջանների դպրոցները: Այն կբերի Հայաստանում կրթության հիբրիդային եղանակի ընդունմանը՝ ինչը կբարելավի կրթության վերջնարդյունքները։
Դիտում՝ 10462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW