«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը Երեւան Մոլում

18.03.2022 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան Մոլ #Կոկա-Կոլա #«Այ Էս Էս Դի»
#Հավաքի՛ր  #Տեսակավորի՛ր  #Վերամշակի՛ր. այսօր մեկնարկել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության եւ Երեւան Մոլի «Աշխարհն առանց թափոնների» համատեղ նախաձեռնությունը:

Այս համագործակցությունը եւս մեկ քայլ է՝ բարելավելու Հայաստանում թափոնների կառավարման համակարգերը, որը կատարվում է թափոնների հավաքագրման եւ վերամշակման մշակույթի ստեղծման ուղղությամբ աշխատող տեղական նախաձեռնություններին աջակցելու միջոցով: Թափոնների տեսակավորման մշակույթը  կարեւոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման եւ թափոնների կառավարման համակարգի ձեւավորման համար։

Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տեսակավորման ամանների տեղադրմամբ եւ տեսակավորված աղբի վերամշակմամբ: Նախաձեռնության շրջանակում Երեւան Մոլի տարբեր կետերում տեղադրվելու են տեսակավորման ամաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տարանջատել թուղթը, պլաստիկը եւ թափոնի այլ տեսակները։ Թվով 28 տեսակավորման ամանները հասանելի կլինեն Երեւան Մոլի տարբեր հատվածներում:
 



Միջոցառմանը ելույթ ունեցան «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը, «Երեւան Մոլ»-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը եւ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի համահիմնադիր եւ նախագահ Մխիթար Ավետիսյանը։

«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է, քանի որ ընկերությունը մեծապես կարեւորում է թափոնների կառավարման եւ վերամշակման մշակույթի ձեւավորումն ու ամրապնդումը Հայաստանում։ Համագործակցությունը մեր գործընկերների հետ ոչ միայն բիզնեսի, այլեւ ԿՍՊ շրջանակում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններում շատ կարեւոր են։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը ավելի կամրապնդի եւ կընդլայնի համագործակցության շրջանակը։  Մենք շարունակում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը եւ շրջանաձեւ տնտեսության ձեւավորմանը»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը։



«Երեւան Մոլ»-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը նշեց, որ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը հատկապես մեծ ազդեցություն կունենա առեւտրի կենտրոններում, քանի որ նմանատիպ վայրերն օրական ունենում են հազարավոր այցելուներ, որոնք, տեսնելով տեսակավորման ամանները, կսովորեն թափոնները ճիշտ տեսակավորել եւ օրինակ կծառայեն իրենց շրջապատի համար։

Այսպիսով, «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը «Երեւան Մոլ»-ում եւս մեկ քայլ է հայ հասարակության շրջանում թափոնների տեսակավորման մշակույթի ձեւավորման, կրթելու եւ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից։ Լիահույս ենք, որ նախաձեռնությունը կստանա դրական արձագանք, եւ տարբեր բիզնես կազմակերպություններ եւս կունենան վերջինիս միանալու հնարավորություն՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը։
Դիտում՝ 3724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW