Ռուսաստանն ու Ադրբեջանը եւրկու երկրների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցված մաքսային միջանցք են ստեղծում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նախագծի շնորհանդեսը կայացել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության պատվիրակության՝ կառույցի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինի գլխավորությամբ Ադրբեջան կատարած այցի շրջանակում։Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը եւ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն կորոշեն ծրագրի մասնակիցների ցանկը լիազորված տնտեսական օպերատորների եւ արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների թվից:«Կանաչ միջանցքի ռուսաստանցի եւ ադրբեջանցի մասնակիցների միջեւ արտաքին առեւտրային պայմանագրեր կնքելիս երկու պետությունների մաքսային մարմիններն ավտոմատ կերպով կկիրառեն մաքսային ձեւակերպումների պարզեցումներ եւ դյուրացում՝ ապրանքների անխափան եւ արագացված տեղաշարժը Ռուսաստան եւ Ադրբեջան ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:Վլադիմիր Իվինը նշել է, որ արդեն այսօր յոթ ռուսաստանյան լիազորված տնտեսական օպերատորներ մշտական հիմունքներով աշխատում են մոտ 100 ադրբեջանական ընկերությունների հետ։ «Այս տվյալները նշանակում են, որ Ռուսաստան մատակարարվող Ադրբեջանի արտադրանքի առնվազն 20%-ը կարող է ձեւակերպվել երկրների կողմից ստեղծվող կանաչ միջանցքի միջոցով»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 6521