ՎԶԵԲ-ը երեւանյան ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել
17.03.2022 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ebrd.com

Ջորջ Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին եւ նստավայրը կլինի Երեւանում։ Նա վերահսկելու է Հայաստանում բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։
Ջորջ Ախալկացին Վրաստանի քաղաքացի է, նա սկսել է իր կարիերան որպես իրավաբան Société Générale ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009թ.-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի եւ ավագ բանկիրի պաշտոնը:
Նախկինում նա աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի՝ Արտադրության եւ ծառայությունների, ինչպես նաեւ Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Ջորջ Ախալկացին ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից եւ բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD):
ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, եւ նրա հիմնական նպատակն է օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաեւ խթանել ֆինանսական հատվածի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը:
Առ այսօր բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիարդ եվրո 200 ծրագրերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: