Փետրվարին Վրաստան այցելուների թվով Հայաստանը երրորդ տեղում է
17.03.2022 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ exoticgeorgia.ru

Ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով Զբոսաշրջության ազգային վարչակազմի նյութերը, ընթացիկ տարվա փետրվարին Վրաստան է այցելել 165 626 օտարերկրյա այցելու, ինչը 297%-ով ավել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս ցուցանիշով Թուրքիան առաջին տեղում է՝ 29 606 այցելու (աճը՝ 85,2%), երկրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 20 876 այցելու (աճը՝ 613,7%)։
Ուկրաինայից այցելուների թիվը կազմել է 8 601 (աճը՝ 700,8%), Ադրբեջանից՝ 7 562 (աճը՝ 91,4%), Իրանից՝ 3 272 (աճը՝ 842,9%)։
Միջազգային այցելություններից Վրաստանի ստացած եկամուտը կազմել է ավելի քան $105,2 միլիոն, ինչը 670,8%-ով ավել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
2019 թվականին զբոսաշրջության ոլորտը Վրաստանում ռեկորդներ էր սահմանել՝ ավելի քան 9,3 միլիոն միջազգային ճանապարհորդներ եւ $3,3 միլիարդ եկամուտ: Իսկ 2020 թվականին ոլորտի եկամուտներն իջան ռեկորդային ցածր մակարդակի՝ $427,7 միլիոն՝ 1,7 միլիոն միջազգային ճանապարհորդներով:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: