Տնտեսական ոլորտում Չինաստանը կհամագործակցի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ուկրաինայի հետ

17.03.2022 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Ռուսաստան #Ուկրաինա
Չինաստանը, չնայած ուկրաինական ճգնաժամին, շարունակելու է տնտեսական ոլորտում կանոնավոր կերպով համագործակցել Ռուսաստանի հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ասել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը։

«Չինաստանը կշարունակի կանոնավոր առեւտրատնտեսական համագործակցություն ծավալել ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Ուկրաինայի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Չինաստանի կոմերցիայի նախարարության ծրագրերն Ուկրաինայում ստեղծված իրադարձությունների լույսի ներքո։
Դիտում՝ 5515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW