Ռուսաստանի իբր ջախջախված տնտեսության մասին հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը, դժվարություններ իսկապես կան, բայց «չկա չարիք առանց բարիք»։Այսօր նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի խոսքերն առ այն, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատժամիջոցների միջոցով «ամբողջովին ջախջախել են» ՌԴ տնտեսությունը։«Այդպես չի կարելի ասել»,- նշել է Պեսկովը։ Նա խոստովանել է, որ «Ռուսաստանի տնտեսությունը դժվարությունների միջով է անցնում», սակայն հավելել է, որ սա նաեւ «զարգացման, նորացման, ավելի մեծ անկախության հասնելու, նոր արտադրություններ հիմնելու հնարավորություն է»։«Մենք մի լավ ասացվածք ունենք. «Չկա չարիք առանց բարիք»։ «Մենք փորձում ենք օգտագործել առկա դժվարությունները մեր շահերին համապատասխան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Tweet Դիտում՝ 5213