ԼՂՀ-ում ստեղծվել է փողերի լվացման դեմ պայքարի հանձնաժողով

08.09.2008 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է փողերի լվացման## եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ձեւավորման մասին հրամանագիր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանձնաժողովի հիմնական խնդիրն է լինելու իրավասու մարմինների միջեւ գործողությունների արդյունավետ համակարգման կազմակերպումը:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԼՂՀ վարչապետը, տեղակալ` ֆինանսների նախարարը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաեւ ԼՂՀ ԱԳ նախարարը, իրավապահ եւ դատական մարմինների ղեկավարներ:

ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում մշակել միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:

Դիտում՝ 5779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW