ՀԲՄ նախագահ. ՏՄՊՊՀ որոշումը կբողոքարկվի դատարանում

05.09.2008 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայկական մի շարք բանկերին նախազգուշացնելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի## (ՏՄՊՊՀ) որոշումը բողոքարկվելու է դատարանում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է “Պրոմեթեյ Բանկի” վարչության եւ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 3-ին ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել էր “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին”, “Առէկսիմբանկին”, “Բիբլոս Բանկ Հայաստանին”, “Կասկադ Բանկին”, “Հայէկոնոմբանկին”, “Պրոմեթեյ Բանկին”, “Արդշինինվեստբանկին” եւ “Արցախբանկին” հակամրցակցային պայմանավորվածությունների կապակցությամբ: Ըստ ՏՄՊՊՀ-ի, հիփոթեքային վարկերի եւ ավտովարկերի տրամադրման ընթացքում բանկերը հաճախորդներին առաջարկել են օգտվել կոնկրետ կազմակերպությունների գնահատման եւ ապահովագրության ծառայություններից` սահմանափակելով փոխառուների ընտրությունը:

“Մենք չենք ընդունում հանձնաժողովի որոշումը, քանի որ դրանով խախտվում է սեփական ռիսկերը կառավարելու բանկերի իրավունքը: Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզիաներ են տրամադրվել 10 ապահովագրական ընկերությունների, որոնցից մի քանիսը չեն կարող վերաապահովագրել նույնիսկ մեկ բանկի ռիսկերը: Ինչպե±ս բանկը կարող է իրեն այդպիսի ռիսկի ենթարկել` հույսը դնելով նման ապահովագրողների վրա”, - ասել է Էմիլ Սողոմոնյանը:

Նրա խոսքերով, եթե Հայաստանի բանկերը համաձայնվեն աշխատել բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, երկրի բանկային համակարգը կկորցնի կայունությունը եւ կհայտնվի խոշոր անկման ռիսկի առջեւ:

“Բանկերն իրավունք ունեն գնահատել սեփական ռիսկերը”, - նշել է Էմիլ Սողոմոնյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում:

“Հանձնաժողովի նիստում մենք նշեցինք, որ մեկ տարվա ընթացքում իրավիճակը բարելավվել էր 90%-ով, եւ այսօր զգուշացված բանկերն աշխատում են երեք, չորս, հինգ եւ նույնիսկ ավելի մեծ թվով ապահովագրական ընկերությունների հետ: Մասնավորապես, “Պրոմեթեյ Բանկը” համագործակցում է չորս ապահովագրական ընկերությունների հետ”, - ասել է ՀԲՄ նախագահը: Նրա խոսքերով, ավելի նպատակահարմար կլիներ, եթե հանձնաժողովը նախազգուշացներ այն 3 բանկերին, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր իսկ կողմից հիմնադրված մեկ ապահովագրական ընկերության հետ:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, թե ինչպե±ս Հայաստանի բանկային համակարգի վրա կանդրադառնա ՏՄՊՊՀ նախազգուշացումը, ՀՄԲ նախագահն ասել է. “Անկասկած, այն բացասաբար կանդրադառնա, քանի որ մենք համագործակցում ենք բազմաթիվ միջազգային կառույցների հետ, որոնք շատ զգայուն են արձագանքում նման դեպքերին”:

Դիտում՝ 5427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW