ՌԴ-ի դեմ միջոցների մասին նոր հրամանագիրը, որը նախօրեին ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արգելում է ԱՄՆ-ից դոլարային թղթադրամների արտահանումը, վաճառքը եւ առաքումը Ռուսաստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Արգելվում է ԱՄՆ-ից կամ ամերիկացի անձանց կողմից (անկախ նրանց գտնվելու վայրից) դոլարային թղթադրամների ուղղակի կամ անուղղակի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը ՌԴ կառավարությանը կամ ՌԴ-ում գտնվող որեւէ անձի»,- ասված է հրամանագրում։Բացի այդ, ըստ Սպիտակ տան, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ուշադիր հետեւելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանմանը, ներառյալ՝ վիրտուալ արժույթի հետ կապված գործարքների միջոցով դրանք շրջանցելու փորձերը:Միաժամանակ, ինչպես հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆիննախը, ԱՄՆ-ից Ռուսաստան կանխիկ դոլարի մատակարարման արգելքը չի տարածվում ոչ առեւտրային նպատակներով անձնական խնայողությունների արտահանման միանվագ դեպքերի վրա։ 11.03.2022 | 15:23 Ղազախստանը դիտարկում է ԱՄՆ-ից կանխիկ դոլարի առաքման հարցը Նախօրեին Ղազախստանի Ազգային բանկը հայտարարել էր, որ դիտարկում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից կանխիկ դոլարի լրացուցիչ ծավալների մատակարարման հարցը։ «Տեղեկացնում ենք, որ մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները տրանսպորտային ընկերությունների հետ՝ կանխիկ դոլարի առաքումներն ժամանակին ապահովելու համար»,- ասված էր կարգավորիչի հաղորդակցության մեջ: Tweet Դիտում՝ 8164