9.808.684 դրամ՝ «Ժպիտների քաղաք»-ին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն

11.03.2022 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #«Մի դրամի ուժը»
IDBank-ն ու Idram-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար եւ փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա բանկի եւ Իդրամի հերթական աջակցության ծրագիրն է կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին։ «Հունվար եւ փետրվար ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ընկերություններն ուղղեցին առողջապահության ոլորտին։ Մենք խիստ կարեւորում ենք երեխաների առողջությունը եւ մեր հաճախորդներին կոչ անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի լումա ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի եւ Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց»,- ասել է Արսեն Քդենյանը։

Ընկերությունները հայտարարել են նաեւ հաջորդ շահառուի անունը։ Մարտ եւ ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրն ուղղված է լինելու «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։ Կուտակված «մի դրամները» ուղղվելու են մեր պետության եւ, ընդհանրապես, ողջ մոլորակի բնապահպանության տեսանկյունից կարեւորագույն եւ կենսական հարցի լուծմանը։ «My Forest Armenia»-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման եւ խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու եւ Տավուշի մարզերում։

«Լավ է, երբ մարդիկ առանձին ծառեր են տնկում, բայց մեր նպատակը ծառ տնկելը չէ, մեր նպատակը անտառ ստեղծելն է։ Անտառը համակարգ է, եւ օգնելու է պայքարել Հայաստանի հողերի անապատացման ու դեգրադացման դեմ, մեծացնել ջրի պաշարները, պահպանել կենսաբազմազանությունը»,- ասել է կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն այս տարի նախատեսում է տնկել ընդհանուր առմամբ 400․000 ծառ, միայն հայկական ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, վայրի տանձենի, հացենի, թխկի, արոսենի եւ մի շարք թփեր։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բնապահպանությունը բանկի եւ Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի առանցքային ուղղություններից է։ «Այժմ գերազանց հնարավորություն ունենք մեր հաճախորդների եւ օգտատերերի հետ մեր համատեղ լուման ներդնելու կենսական անհրաժեշտություն ունեցող խնդրի լուծման համար։ Անտառները մեր մոլորակի թոքերն են, եւ անտառների ստեղծումն ու վերականգնումը մշտապես պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»,- նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով եւ երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 8300-ից ավելի վաճառակետերում, 750 առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա բոլոր ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 12960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW