ՌԴ-ում ֆիզանձանց համար չեղարկվում է ԱԱՀ-ն՝ բանկերում ձուլակտորով ոսկի գնելիս

09.03.2022 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ձուլակտոր #ԱԱՀ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են բանկերի կողմից ֆիզիկական անձանց ձուլակտորներով թանկարժեք մետաղների իրացման գործարքները՝ բանկային պահոցներից դուրս հանման միջոցով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փոփոխությունները կատարվում են ՌԴ հարկային օրենսգրքում: Դրանք ուղղված են ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք մետաղների՝ ներդրումային նպատակներով օգտագործման հարցի կարգավորմանը։ Նախկինում քաղաքացիների կողմից թանկարժեք մետաղների (բացառությամբ մետաղադրամների) գնումը հարկվում էր ԱԱՀ-ով (20% դրույքաչափով), այդ թվում՝ բանկերի կողմից իրացվող ձուլակտորների տեսքով՝ բանկային պահոցներից դուրս հանման միջոցով: Բացատրական գրության մեջ նշվում է, որ նման համակարգը քաղաքացիների կողմից թանկարժեք մետաղները որպես ներդրումային գործիք օգտագործելու եւ տնտեսության ապադոլարիզացիայի հիմնական խոչընդոտն է։

Ըստ փորձագետների գնահատականների, որոնք բերված են ուղեկցող նյութերում, քաղաքացիների կողմից ձուլակտորներով թանկարժեք մետաղների պոտենցիալ պահանջարկը կազմում է տարեկան մինչեւ 50 տոննա (արտադրության 15%-ը): Միաժամանակ, աշխարհի շատ երկրներում, որտեղ ներդրումային ոսկին ԱԱՀ-ով չի հարկվում, թանկարժեք մետաղների մեծ պահանջարկ է գրանցվում մասնավոր հատվածի կողմից (Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ):

Օրենքն արգելում է ոսկերչության ոլորտում հատուկ հարկային ռեժիմների (պարզեցված հարկման համակարգ, արտոնագրային հարկման համակարգ) կիրառումը (ինչպես մետաղ գնելիս, այնպես էլ զարդեր վաճառելիս): Ոսկերչության ոլորտում հատուկ հարկային ռեժիմների կիրառման հնարավորության վերացման արդյունքում ԱԱՀ լրացուցիչ ընդհանուր մուտքի ծավալը գնահատվում է 20-30 միլիարդ ռուբլի, նշված է բացատրական գրության մեջ։
Դիտում՝ 5881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW