ՀԲ. Այս իրավիճակն ուժեղ կազդի էներգաշուկաների եւ պարենային անվտանգության վրա
07.03.2022 | 21:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Այսպիսի գնահատական է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասն`այսօր ելույթ ունենալով վիրտուալ համաժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սրանք տեկտոնական փոփոխություններ են Եվրոպայում եւ, հավանաբար, ամբողջ աշխարհում: Սա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ փախստականների հոսքն է առաջացնում Եվրոպայում, սա հսկայական ազդեցություն կունենա էներգակիրների եւ հացահատիկի շուկաների վրա, ինչպես նաեւ կազդի պարենային անկայունության առումով»,- ասել է նա:
«Այս կետերից յուրաքանչյուրը լուրջ բացասական հետեւանքներ է ստեղծում զարգացող երկրների համար։ Մենք գնահատում ենք հետեւանքները եւ այն, թե ինչպես Համաշխարհային բանկի խումբը կարող է արձագանքել Արեւելյան Եվրոպայում եւ ամբողջ աշխարհի խոցելի երկրներում»,- ավելացրել է Դեւիդ Մելպասը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: