FT․ Ռուսաստանյան ակտիվներում միջազգային ներդրողները կարող են կորցնել $170 մլրդ

05.03.2022 | 23:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#FT #Ռուսաստան #ակտիվներ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության արդյունքում միջազգային ներդրողները ռուսաստանյան ակտիվներում կարող են կորցնել $170 միլիարդ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times (FT) թերթը։

Պարբերականի տվյալներով՝ 2021 թվականի վերջի դրությամբ նման ակտիվները տնօրինում էր համաշխարհային ներդրողների մեծ խումբ՝ կենսաթոշակային հիմնադրամներից մինչեւ հեջ ֆոնդեր, ինչպես նաեւ պետական ներդրումային հիմնադրամներ:

Ինչպես գրում է թերթը՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի եւ ՌԴ Կենտրոնական բանկի տվյալները, 2021 թվականի վերջին ռուսաստանյան բաժնետոմսերում օտարերկրյա ակտիվները կազմել են $86 միլիարդ։

Օտարերկրյա ներդրողները տնօրինում են նաեւ Ռուսաստանի $20 միլիարդ ծավալով դոլարային պարտքը եւ $41 միլիարդի՝ ռուբլով արտահայտված սուվերեն պարտատոմսերը: Միաժամանակ, JP Morgan-ը կորպորատիվ պարտքային պարտավորությունները գնահատում է $21 միլիարդ դոլար:

Ներդրողներն այս պահին մի քանի տարբերակ ունեն։ «Կարճաժամկետ հեռանկարում, եթե նրանք ցանկանան վաճառել, ստիպված կլինեն դա անել խելահեղ գներով կամ դնել ակտիվները դարակում եւ հույս ունենալ, որ դրանք կփոխհատուցվեն»,- Financial Times-ը մեջբերում է ակտիվների կառավարման եվրոպական ընկերության ավագ գործադիր տնօրենի խոսքերը։ Ընկերության անվանումը չի նշվում։
Դիտում՝ 2439
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW