Թուրքիան «այս պահին» ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի

05.03.2022 | 22:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ՌԴ #պատժամիջոցներ
Թուրքիան չի ցանկանում, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրավիճակում իրեն «հրեն դեպի կողմերից որեւիցե մեկը», քանի որ դրանից կարող է տուժել իր տնտեսությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Այս պահին մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունենք, ես այդ մասին նախկինում արդեն ասել եմ։ Նախ եւ առաջ, բնականաբար, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմում մեզ հրեն դեպի հակամարտող կողմերից որեւիցե մեկը։ Մենք չենք ցանկանում, որ մեր տնտեսությունը տուժի դրանից»,- ասել է թուրք պաշտոնյան։

Քալինը նաեւ նշել է, որ Թուրքիան կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ «Ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ։ Մենք կշարունակենք մեր դերը, այլապես ողջ տարածաշրջանը չի կարողանա խուսափել կործանումից։ Մեր արեւմտյան գործընկերները եւս մատնանշել են Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ երկխոսության կապուղին բաց պահելու կարեւորությունը»։

Նշենք, որ այս տարվա փետրվարին տարեկան գնաճը Թուրքիայում կազմել է 54,44%։ Գնաճի ավելացման հիմնական պատճառը էներգակիրների ու ներմուծման գների աճն է։
Դիտում՝ 3300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW