ԿԲ-ն գրանցեց “ԻՄԷՔՍ Գրուպի” պարտատոմսերի ազդագիրը
02.09.2008 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի## հրապարակային առաջարկի ազդագիրը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “ԻՄԷՔՍ Գրուպի” մամլո ծառայությունում, ընկերության պարտատոմսերի բաց բաժանորդագրությունը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը, տեղաբաշխումը բաժանորդագրության ամփոփման արդյունքներով` 2008 թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը: Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխողն է “Ամերիաբանկը”:
Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10 հազ. դրամ, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, քանակը` 100 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.50%: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Ներդրողներին տրամադրվում է նաև վաղաժամկետ մարման իրավունք (վաճառքի օպցիոն) տեղաբաշխումից մեկ տարի հետո:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են համաձայն “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ի կողմից հաստատված բաժանորդագրության և տեղաբաշխման կարգի` ըստ ներդրողների կողմից ներկայացվող բաժանորդագրության հայտերում նշած մինչև մարումը տարեկան եկամտաբերության ցանկալի մակարդակի հիման վրա հաշվարկվող գնի, սակայն ոչ պակաս քան 10,000 ՀՀ դրամ մեկ պարտատոմսի դիմաց և/կամ ոչ ավել քան 11.50% մինչև մարումը տարեկան եկամտաբերությամբ:
Պարտատոմսերի ազդագիրը հրապարակվել է www.ameriabank.am և www.idealsystem.am ինտերնետային կայքերում: Ներդրողները պարտատոմսերի ազդագիրը կարող են ձեռք բերել “Ամերիաբանկ” ՓԲԸ-ում, հասցե` Վ. Սարգսյան 2, ք. Երևան և/կամ “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ում, հասցե` Թբիլիսյան խճուղի 25:
“ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ն հիմնվել է 2001 թվականին, հանդիսանում է “Իդեալ համակարգ” շինարարական խանութ-սրահների եւ Thermotech ջեռուցման և օդափոխության մասնագիտացված խանութ-սրահների ցանցերի հիմնադիրը:
Ընկերությանն է պատկանում նաև “Կերամիկա” ներքին հարդարման պարագաների էլիտար խանութ-սրահը: Հայաստանի տարածքում ընկերությանը պատկանում է շինարարական ապրանքների թվով 34 խանութ-սրահ: “ԻՄԷՔՍ Գրուպ”-ը իտալական “Litokol” ընկերության հետ համատեղ կառուցում է գործարան, որը պետք է զբաղվի սալիկի սոսինձների և այլ շինարարական հավելանյութերի արտադրությամբ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: