Ռուսաստանի խոշորագույն բիզնես միավորումը նամակով դիմել է ՌԴ ԿԲ-ին

05.03.2022 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Опора России» #ՌԴ ԿԲ #հաշվարկներ
Ռուսաստանյան «Опора России» հասարակական միավորումն առաջարկել է Ռուսաստանի Բանկին (ԿԲ) արտաքին տնտեսական պայմանագրերում արագ անցում կատարել ռուբլով ուղղակի հաշվարկներին:

«Опора России» միավորումը ներառում է մոտ 450 հազար ձեռնարկատեր, որոնք ստեղծում են ավելի քան 5 միլիոն աշխատատեղ (տվյալները՝ Wikipedia-ի)։

«Արտաքին տնտեսական պայմանագրերում հրաժարվել դոլարով, եվրոյով, իենով, ֆունտով գործարքներից։ Արագ անցում կատարել ռուբլով եւ այլ արժույթներով ուղղակի հաշվարկներին: Ապահովել Ռուսաստանի եւ խոշոր շուկաներ ունեցող երկրների (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, աֆրիկյան երկրներ) բանկերի կողմից փոխադարձ սահմանաչափերի բացումը»,- ասված է միավորման նախագահ Ալեքսանդր Կալինինի՝ ՌԴ ԿԲ  նախագահ Էլվիրա Նաբիուլինային ուղղված նամակում, որը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բիզնես միավորման կարծիքով՝ անհրաժեշտ է ընդլայնել այն երկրների բանկերի ցանկը, որոնք արտաքին տնտեսական հաշվարկներում միացել են Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնել այն օտարերկրյա բանկերի մասին, որոնք հնարավորություն են տալիս հաշվարկներ կատարել այդ եղանակով։
Դիտում՝ 11939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW