Մասկ․ միայն «զենքի սպառնալիքի տակ» Starlink-ը կարգելափակի ՌԴ ԶԼՄ-ները

05.03.2022 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Starlink #Ռուսաստան
Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն այսօր հայտարարել է, որ իրեն պատկանող Starlink արբանյակային կապի համակարգը չի արգելափակի ռուսաստանյան լրատվամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) Starlink-ին ասել են՝ արգելափակել ռուսաստանյան լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքի տակ»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում։

Starlink համակարգը նախատեսված է ամբողջ աշխարհին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ երկրագնդի ցածր ուղեծրում մեծ թվով՝ մինչեւ 500 կգ քաշով փոքր սարքերի տեղակայման հաշվին: 2019-ի մայիսին տիեզերք բարձրացան առաջին 60 սարքերը:
Դիտում՝ 3779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW