Fitch-ն իջեցրել է ռուսաստանյան 32 բանկերի երկարաժամկետ վարկանիշները

05.03.2022 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #ՌԴ #բանկեր
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է ռուսաստանյան 32 բանկերի, ինչպես նաեւ դրանց ներքին եւ միջազգային դուստր ընկերությունների երկարաժամկետ վարկանիշները։

Բացի այդ, Fitch-ը դրանք զետեղել է Rating Watch ցուցակում (վերանայվող վարկանիշ)՝ բացասական կանխատեսմամբ, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ բանկերի թվում են՝ Raiffeisenbank-ը, Gazprombank-ը, Alfa-Bank-ը, Sberbank-ը, Tinkoff Bank-ը եւ այլն:

Նշվում է, որ վարկանիշների իջեցումը հաջորդել է այս տարվա մարտի 2-ին Ռուսաստանի սուվերեն վարկանիշի՝ մինչեւ «B» իջեցմանը։
Դիտում՝ 3254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW