Microsoft-ը դադարեցնում է վաճառքները Ռուսաստանում

05.03.2022 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Microsoft #Ռուսաստան #վաճառքներ
Microsoft կորպորացիան դադարեցնում է նոր պրոդուկտների եւ ծառայությունների վաճառքները Ռուսաստանում, ասված է ընկերության բլոգում՝ վկայակոչելով Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթի հայտարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ դադարեցնում ենք Microsoft-ի բոլոր նոր պրոդուկտների եւ ծառայությունների վաճառքները Ռուսաստանում»,- նշված է հայտարարության մեջ։

«Բացի այդ, մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ եւ դադարեցնում ենք մեր բիզնեսի շատ ասպեկտներ Ռուսաստանում՝ համաձայն պատժամիջոցների վերաբերյալ իշխանությունների որոշումների»,- Բրեդ Սմիթի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Իրավիճակի զարգացմանը զուգընթաց», կորպորացիան չի բացառում, որ «կձեռնարկի լրացուցիչ քայլեր»,- ասված է Microsoft-ի հայտարարության մեջ։

Բացի այդ, կորպորացիան շարունակում է համագործակցել ուկրաինացի կիբեռանվտանգության մասնագետների հետ՝ պաշտպանվելու Ռուսաստանի կողմից հնարավոր հաքերային հարձակումներից։
Դիտում՝ 2210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW