Անգլիայի բանկը դադարեցնում է ռուբլու փոխարժեքի հրապարակումը

04.03.2022 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անգլիայի բանկ #ռուբլի #փոխարժեք
Անգլիայի բանկն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է ՌԴ ռուբլու փոխարժեքի հրապարակումը ֆունտ ստեռլինգի եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անգլիայի բանկը կդադարեցնի ֆունտ ստեռլինգի եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՌԴ ռուբլու փոխարժեքի վերաբերյալ տվյալների հրապարակումը. որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- հայտարարել է կարգավորիչը։

Նշվում է, որ «ներկայիս շուկայական պայմաններում հնարավոր չէ հրապարակել փոխարժեքներ, որոնք ներկայացուցչական են միջբանկային գերակշռող շուկայի համար: Այս փոխարժեքների հրապարակումը կասեցվել է մինչեւ հետագա ծանուցումը»։
Դիտում՝ 5147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW